13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու.փաստաբան

«Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու:Նրանք իրենց կոճակները սեղմելու են»,-այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փստաբանը համոզմունք է հայտնել, որ իշխանության եկած թիմը հաղթելու է. «Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, որը հիմա հրապարակում է, վայելում է ժողովրդի վստահությունը։ Այս ամբողջը թաղային հեղինակությունների, օլիգարխների դեմ է եղել։ Եթե այսքանից հետո ժողովուրդը գնա ու իրենց նորից ընտրի, ընտրակաշառք վերցնի, ապա դա կլինի մեր պատմության խայտառակ էջը։ Ես չեմ հավատում դրան»,- ընդգծել է Նորիկյանը:

Փաստաբանը նշել է, որ անհապաղ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի Ազգային ժողովում քաղաքական ուժերի ճիշտ դասավորություն լինի։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ