02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ամենակարևոր հարցերից մեկը տնօրենի ընտրության կարգի փոփոխությունն է. Բախշյան

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդիպում է ունեցել Երևանի Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի ուսուցիչների ու ծնողների հետ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումից հետո: Այս մասին Բախշյանն ինքը հայտնեց լրագրողներին: «Այն, ինչ կատարվեց թիվ 11 դպրոցում, միայն թիվ 11 դպրոցին հատուկ չէ: Դա մեր երկրում կառավարման համակարգի ճգնաժամի մասին է խոսում, որի սկիզբը ընտրություն կեղծելն էր: Դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում ընտրվում են մարդիկ, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես պետք է վերահսկեն դպրոցի տնօրենի գործունեությունը:

Օրենքն ասում է, որ կառավարման խորհուրդները տնօրենի գլխին են, տնօրենը գործադիր մարմին է, ոնց որ դպրոցի խորհրդարանը լինեն: Ինչ վերաբերում է թիվ 11 դպրոցին, շաբաթ օրը տնօրենի հրաժարականից հետո ինձ ծնողները, ուսուցիչները ահազանգում են, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, որն Ազիզյանի թիկունքն է, արդեն նախապատրաստվում է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել»,-ասաց նա:

Նրա խոսքով, մայիսի 6-ին, մինչեւ գիշերը ժամը 12-ը, ուսուցիչներն ու ծնողները հերթ են կանգնել քաղաքապետին ուղղված նամակում ստորագրելու համար, արդյունքում հավաքվել է 404 ստորագրություն, որից 76-ը ուսուցիչներ են:

«Հեղափոխությունը դարձավ պատճառ բոլոր իրավախախտումների մասին բարձրաձայնելու համար։ «Հանրակրթության մասին» օրենքով կրթական գործընթացի թիվ 1 մասնակիցը սովորողն է, 2-րդը՝  ծնողը, 3-ը՝ մանկավարժներն են, իսկ 4-րդը վարչական աշխատողները։ Այս հերթականությունը պատահական չէ։ Մինչեւ այսօր շատ դպրոցներում ծնողները տեր չեն կանգնել իրենց երեխաների իրավունքներին, բայց հիմա արդեն սկսել են խոսել»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Նման դեպքերից խուսափելու համար, Բախշյանն առաջարկում է ծնողներին առաջին հերթին  պահանջել կառավարման համակարգի անդամների փոփոխությունը եւ ընտրել այն երկու ծնողին, որոնք համակարգ մտնելով, իրենց լիազորությունների սահմանում կհսկեն կառավարման համակարգի ճիշտ եւ օրինական աշխատանքը․

«Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ամենակարեւոր հարրցերից մեկը կրթության բնագավառում, տնօրենի ընտրության կարգի փոփոխությունն է։ Այսուհետեւ վերջ դպրոցների կուսակցականացմանը, այս ուղղությամբ շատ լուրջ ուսումնասիրություններ են արվելու, եւ կուսակցականամետ վարքի դրսեւորումները պատժվելու են»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ