06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյանը նշանակվել է

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ: Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։ Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի միայն մի պարագայում

Շանթ Հարությունյանը համաձայն կլինի ազատ արձակվել միայն արդարացման պարագայում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է  Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ որեւէ այլ պարագայում Շանթ Հարությունյանը չի ցանկանում ազատ արձակվել։ Հարությունյանը ինչպես նախորդ, այնպես էլ նոր Կառավարության պայմաններում արդարացում է պահանջում, քանի որ գտնում է, որ ինքը հանցագործություն չի կատարել։ Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին […]

Լկտի սուտ եւ զառանցանք

«Սա ակնհայտ լկտի սուտ է եւ զառանցանք: Պաշտոնապես հայտարարում եմ ՀՀ սահմաններից դուրս ոչ ես, ոչ ընտանիքիս որեւէ անդամ եւ մերձավոր ազգական ոչ միայն կղզի, այլ նաեւ սեփական կատու չունեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով սոցցանցերում տարածված տեղեկությանը, թե Շարմազանովը աներորդու անունով սեփական կղզի ունի Հունաստանում: Մեր հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու նման […]

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Պետական նախարարը ողջունել է 19 երկրներից Արցախ ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին և ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց յուրաքանչյուր այցը միշտ սպասված է: Ա. Հարությունյանը կարևորել է «Հայաստան»համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ նշելով, որ […]

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը նկատողություն է ստացել

«Սասնա ծռերի» գործով պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը 2017 թ սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դահլիճը լքելու համար նկատողություն է ստացել Փաստաբանների պալատի խորհրդից: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան: Հշեցնենք, որ այդ նիստին նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ […]

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարը Հովհաննես Եմիշյանն է

Մայիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ: Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է եւ ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց. […]

ԱԱԾ տնօրենը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։ «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», – այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Վանեցյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի