03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԱԾ տնօրենը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», – այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Վանեցյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ: Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին: Ըստ նույն լուրերի, ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ