Մեկ միլիոն դոլարի խոստում. Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը ողջունել է 19 երկրներից Արցախ ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին և ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց յուրաքանչյուր այցը միշտ սպասված է: Ա. Հարությունյանը կարևորել է «Հայաստան»համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ նշելով, որ չկա մի բնակավայր, որտեղ Հիմնադրամի միջոցներով ծրագրեր իրականացված չլինեն:
«Այս օրերին մենք ձեզ հետ միասին կրկին եղանք մի շարք համայնքներում և մասնակցեցինք տարբեր ծրագրերի իրագործմանը: Յուրաքանչյուր նոր կառույցի շահագործմամբ նոր հնարավորություններ ենք ստեղծում բնակիչների համար, նոր կյանք պարգևելով այդբնակավայրերին: Այդ գործունեությունը նաև յուրօրինակ հայրենասիրական դաստիարակություն է մեր այն սերունդների համար, որոնք սովորում են այդ կառուցված մանկապարտեզներում և դպրոցներում: Այս իմաստով ցանկանում եմ վերահաստատել, որ Արցախում«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ ձևավորված վերաբերմունքն անգնահատելի է»,- նշել է պետնախարարը:
Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ «Հայաստան» համահայկական