03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարը Հովհաննես Եմիշյանն է

Մայիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ:

Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է եւ ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց. «Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն; Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, եւ խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն»:

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց ավելի շատ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելման միջոցառումներին՝ նշելով, որ տարեցտարի աճող հրդեհների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում շատ անելիքներ կան: Մասնավորապես հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել անտառային հրդեհների կանխարգելման եւ արձագանքման պլանի օրինակելի ձեւը հաստատելու մասին հրամանի նախագիծ եւ ՀՀ տարածքում զանգվածային կուտակման վայրերում իրականացվող ուսումնավարժությունների պլան-ժամանակացույցն ու նախկինում անցկացված վարժանքների ընթացքում հայտնաբերված թերությունները:

Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաեւ առաջարկություններ ներկայացնել ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ԱԻ նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողներին պատշաճ եւ որակյալ համազգեստով ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու գործընթացը լինելու է անձամբ իր վերահսկողության ներքո, ինչպես նաեւ՝ հորդորեց խստիվ պահպանել սպայական կոչումների ու պարգեւների շնորհման կարգը, արագացնել ծառայողական քննությունների ընթացքը եւ հաշվետվություններ պատրաստել նյութական միջոցների շարժի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ