23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նաիրիտը» պետք է վերագործարկվի, նախագահն էլ ներդրում անել է խոստացել. ակցիա Բաղրամյան 26-ի մոտ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի (Բաղրամյան 26) մոտ: Նախօրեին նրանց ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ նրանց փաստաբան Տիգրան Սարգսյանը: Նաիրիտցիները չեն ցանկանում, որ հարցը լուծելու համար իրենց հանդիպումը համապատասխան նախարարը, վարչապետի հետ հանդիպում են ակնկալում: Նախագահի հետ հանդիպման մասին նրանք ասացին, որ Արմեն […]

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

  Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն, մասնավորապես, դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա): Ստորև ներկայացված է […]

Խուրդվել են. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքը հա­վակնում է մասնակցելու Երեւա­նի վարչական շրջանների ղեկա­վարների պաշտոնների բաժան­մանը: Ըստ թերթի տե­ղեկությունների՝ պայմանավոր­վածության համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը կստանա վար­չական շրջանի ղեկավարի չորս տեղ: Իհարկե, դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգսսրյանը հրաժարական տա, քանի որ վարչական շրջան­ների ղեկավարներին նշանա­կում է քաղաքապետը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  17-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Կոմիտասի, Թումանյան, Օրբելու, Իսրայել Օրի, Նալբանդյան, Բաղրամյան, Կամոյի, Ավագյան փողոցների ու նրբանցքների,  Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, 4  համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

Զինկոմիսարիատի աշխատակիցները հրաժարվում են գնալ ՊՆ. վարչապետին ու նախարարին են սպասում

Կառավարության դիմաց այսօր մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածները նշեցին, որ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր կառավարությունից  խնդրի լուծում են պահանջում և ցանկանում են հանդիպել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրանցեց խնդիրները: […]

Նկարիչների մոտ «պայթյուն» է հասունանում /տեսանյութ/

«Ստեղծագործողները սկսեցին իրենք իրենց կախման մեջ գցել կառավարող օղակներից, ինչը իսկական ստեղծագործող անհատի համար պետք է բացառվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը: Գեղանկարիչը նշում է, որ նկարիչների միության պարագայում պատկերը բավականին անգույն է.« Նկարիչների միության խնդիրը ամբողջովին կախված է մի կետից: Ի հայտ եկած ինչ-որ ղեկավարություն որոշում է՝, թե ով «կախվի», ով «չկախվի»,նկատի […]

Մի շարք համայնքներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 48-70 (զույգ), 76-108 (զույգ), 118-154 (զույգ) սեփական տները, Խարբերդ 4-րդ նրբ. 9-61 (կենտ) սեփական տները, Խորենացի 3-րդ փակ. 17-30 սեփական տները, Խորենացի փ. 72 շենքի 2, 3 մուտքերը, Խորենացի […]

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում. հայտարարություն

Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ ««Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն»  հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան […]

Ինչպե՞ս մաքրել օլիգարխներին (տեսանյութ)

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ նոր կառավարության առջև մինչև արտահերթ ընտրությունները շատ հարցեր են կուտակված՝ ընտրական օրենսգրքի փոփոխում, ռեյտինգային համակարգի վերացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և այլն: Ըստ նրա՝ 3 ամիսը նույնիսկ շատ քիչ է այս ամենի համար: Henaran.am-ը Բոզոյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի մինչև արտահերթ ընտրությունները քաղաքական դաշտը մաքրել գործարարներից ու օլիգարխներից, ինչի մասին խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի