03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԵԿ-ում իշխանափոխություն է, Հրապարակ

«Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։ «Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային փոփոխություններ սկսվեցին կառույցում։ Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային ոլորտի երկարամյա պաշտոնյա Սամվել Ավետիքյանը։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև կոմիտեի նախագահի մյուս երկու տեղակալները՝ Վախթանգ Միրումյանն ու Կարեն Բրուտյանը։ Ըստ էության՝ նրանց հետ ևս չեն ցանկացել «աշխատել», նոր իշխանությունը որոշել է ամբողջությամբ վերափոխել ղեկավար կազմը։ Կադրային փոփոխություններ կան նաև կառույցի տարբեր վարչություններում, որոշ տեղերում վերադառնում են նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրերը։ Առհասարակ, սա այն կառույցն է, որտեղ դրսից մարդ բերելը հեշտ գործ չէ, հիմնականում պիտի յոլա գնան նախկինում կամ շատ ավելի նախկինում աշխատած կադրերով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 
 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ