26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված

Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը Հովհաննես Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի […]

Սերժ Թանկյանը Հայաստանում է (լուսանկար)

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխությունից հետո կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ: Երաժիշտն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ օրերս հասցրել է լինել «Ոսկեվազ» գինետանը, որտեղ հանդիպել է նաեւ ռեփեր Միշոյին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանին:   

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

  Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու […]

ԱԱԾ-ն հերքում է

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) տանը խուզարկություններ են անցկացվում, հերքեց այն, ասելով, որ տեղեկությունն իրանականությանը չի համապատասխանում: Հիշեցնենք, ո ր, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր այդ մասին և նշել. «Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված […]

Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Թուլսի Հաբարդին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանում ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: «Այդ տեղեկությունները բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում, որը ես կցանկանայի ներկայացնել ձեզ: Իմ անհանգստությունը, մասնավորապես, այն է, թե որտեղից է Ադրբեջանն […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:

Վարչապետի կարոտը

Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում ամուսնու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական համազգեստով նկար է հրապարակել։ Նկարի տակ նա գրել է, որ «նկատի ունեմ՝ այսօրվա լուսանկար է»` նշելով 22.06.2018 ամսաթիվը։ Հիշեցնենք, որ այս կերպարով Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս «թավշյա հեղափոխության»` բողոքի ակցիանների օրերին։ Օգտատերերը բուռն արձագանքել են լուսանկարին, կարճ ժամանակում այն բազմաթիվ հավանումների է […]

Նա խոստումներ էր տալիս, հավատում էին, հիմա եկել է մի ուրիշը, որ էլի խոստում է տալիս

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխություն չէր, այլ ընդամենը  վերնախավի փոփոխություն, ընդ որում՝ մասնակի: «Նոր կառավարման համակարգում 1/3-ը հանրապետական կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ են , որոնք պրոֆեսիոնալներ են եւ շարունակում են աշխատել»,-նշել է սոցիոլոգը, հավելելով, թե մեծամտություն է ասել, որ սա հեղափոխություն էր: Ահարոն Ադիբեկյանի խոսքով, հասարակությունը ցանկացած նոր […]

Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել

Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն: Բացի արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21.45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: Ինպես տեղեկացնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի