14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաց նամակ

Հարգելի պրն. Հարությունյան,

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցին (ֆիզմաթ դպրոց) պատկանող անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը: Վերջինս վճարովի դպրոց է, որի ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը:

Ֆիզմաթ դպրոցը ներկայացնելու կարիք չկա. այն ավելի քան կես դար խորացված ուսուցում է կազմակերպում Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար:

Խնդիրն այն է, որ ներկայում դպրոցն ամեն տարի ընդունում է խիստ սահմանափակ քանակությամբ (2-3 դասարան) ֆիզիկամաթեմատիկական ուղղվածություն ունեցող աշակերտների՝ պատճառաբանությամբ, թե պայմաններ չկան:

Արդյունքում, ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող՝ ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից:

Խնդրում ենք պարզել, թե արդյոք «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը չի՞ սահմանափակում ֆիզմաթ դպրոցի գործունեությունը, ինչպես նաև խնդրում ենք հնարավորություններ ստեղծել ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտներին ֆիզմաթ դպրոցում պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում ստանալու (hաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս ՀՀ կառավարությունը ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը համարում է գերակա):

Հարգանքով՝ ֆիզմաթ դպրոցի դիմորդների ծնողներ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ