14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես չեմ տեսնում քայլեր, որ այդ ընտրությունները կլինեն արդար. Կարո Եղնուկյան

Քաղբանտարկյալների ազատման առումով առաջընթաց կա, բայց մեծ կոռումպացված ձկներին բռնելու մասով դեռ հետ ենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Կարո Եղնուկյանը. 

«Մանվելը, Վաչոն ինձ համար մեծ ձկներ չեն, սրանք մարդիկ են, ովքեր մեծ ձկների համար դրամը տարել են  այստեղից այնտեղ»: Ըստ Եղնուկյանի՝ իշխանությունները բավականին կաշկանդված են և ազատորեն գործել դեռևս չեն կարողանում, քանի որ ճնշում կա նախկին համակարգի կողմից։

«Այս իշխանությունները ժառանգել են 30 տարվա սխալներ ու պետք է դրանց տակից դուրս գան։ Բայց չենք էլ կարող մեղադրել մարդկանց, ովքեր տարբեր խնդիրների համար բողոքում են ու պահանջներ են ներկայացնում»,- նշեց նա։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Կարո Եղնուկյանը նշեց, որ հիմա ընտրություններ կազմակերպելու դեպքում դրանք արդար չեն լինի. «Ես չեմ տեսնում քայլեր, որ այդ ընտրությունները կլինեն արդար: Արդարության համար պետք է հավասարություն լինի: Մենք գիտենք որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաև ՔՊ-ն հիմա լավ ֆինանսական միջոցներ ունեն։ Այս 4 կուսակցությունների մեջ չի կարող լինել արդար մրցակցություն,  քանի որ նրանց ռեսուրսները հավասար չեն»,- ավելացրեց Կարո Եղնուկյանը։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ