13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մայրը հինգ տարով կազատվի երեխաների ամենօրյա հացը գտնելու տառապանքից, իսկ երեխաները կշարունակեն ապրել մորը սպասելու տառապանքը

Այսօրվա միլիարդների գողոնը առգրավելով՝ գողերին ազատելու հենքին հատկապես տպավորիչ է չորս սոված երեխաներին ուտելիք գնելու համար տաս հազար դրամ գողացած մորը հինգ տարով ազատազրկելու դատարանի որոշումը. Այս կինը տաս հազար դրամ չէր գողանա, առնվազն վաստակելու հնարավորություն կունենար, եթե միլիարդները ոչ թե գողացվեին և շրջանառությունից հանվեին, այլ ներդրվեին թեկուզ փոքր բիզնեսում: Դատարանի գործը չէ՞ նաև գնահատել ա՛յս կոնկրետ գողությանը դրդելու պայմանները, հատկապես, որ մոր ազատազրկումից հետո չորս երեխաների խնամքի բեռը, հավանաբար, պետության վրա է մնալու և դեռ հայտնի չէ, թե պատժվողը մա՞յրն է, թե երեխաները: Մայրը հինգ տարով կազատվի երեխաների ամենօրյա հացը գտնելու տառապանքից, իսկ երեխաները կշարունակեն ապրել մորը սպասելու տառապանքը:

Հրանուշ Խառատյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ