11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Դրա դեմ պայքարել ոչ մի երկիր չի կարողացել, ինչքան էլ ուզում է Փաշինյան գա /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝  կոռուպցիայի դեմ պայքարի պատճառը ցածր աշխատավարձն է։ Նա այս մասին ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 «Վախկոտները կվախենան, կաշառք չեն վերցնի, մի քիչ դուխով տղերքը կգտնեն նոր ճանապարհներ։ Դրա դեմ պայքարել ոչ մի երկիր չի կարողացել, ինչքան էլ ուզում է Փաշինյան գա։ Այդպես չի լինում, դա համակարգային աղետ է և համակարգային լուծում է պահանջում, ոչ թե մի քանի պարագլուխներին վերցնեն, գլխատեն և ասեն՝ եթե դու դառնաս սրա նման, քեզ կգլխատենք։ Չի դառնա դրա նման, կդառնա մի աստիճան ցածր, բայց երևույթը մնում է նույնը»,- նշեց Ադիբեկյանը։

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ այս գործողությունները շոու որակեց, թեև ասաց, որ դեմ չէ այդ շոուին։

«Դա մի կողմից ուղղված է վախեցնելուն, մյուս կողմից էլ ուղղված է նրան, թե տեսեք ժողովուրդ, մենք իսկապես պայքարում ենք։ Գաղտնի էլ կարող էին բռնել, բայց իրենց իմիջն են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, լրագրողների մեծ թիվ կա, իրենք սիրում են վերնագրերը ճոխ, գրավիչ։ Այդտեղից էլ է գալիս։ Սերժ Սարգսյանը КГБ-ի աշխատող էր՝ ամեն ինչ լուռ, ամեն ինչ տակից։ Նա էլ այդ ոճն էր մտցրել։ Բոլոր դեպքերում բացությունն ավելի ընդունելի է, քան ծածկադմփոցը»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ