09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերը տևում է մեկ-երկու տարի

Ամերիկյան հետազոտողների կարծիքով, սերը մարդկանց մոտ տեւում է մեկից երկու տարի: Նրանց խոսքով, գոյություն ունի մի սպիտակուց` Nerve Growth Factor, որը պատասխանատու է սիրո զգացմունքի համար: Հոգեբանների, նյարդաբանների եւ ներզատաբանների /էնդոկրինոլոգների/ մի խումբ, որի մեջ չի եղել ոչ մի հայ, ուսումնասիրություններ է անցկացրել Սիրակուզներում, Վիրջինիայում եւ Ժնեւում եւ պարզել, որ այդ սպիտակուցը մարդու օրգանիզմում ակտիվ […]

Եթե գիշերային ակումբում ոստիկանի հանդիպեք, չզարմանաք

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում […]

Մահացել է Նադեժդա Սարգսյանը /տեսանյութ/

Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է հիվանդության դժվարին էտապները: Տիկին Նադյան բոլոր պարագաներում լավատես էր: Նա երբեք չէր հանձնվում եւ անգամ ամենածանր իրավիճակներում հումորով էր արտահայտվում հիվանդության մասին: Նա ասում էր, թե քաղցկեղի մետաստազները […]

Աշխատավարձը բարձրացնելու մասին տնօրենի հետ խոսեք ժամը մեկից հետո

Օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի են ունենում վերելքի եւ անկման փուլեր: Բրիտանական The Daily Telegraph-ը նշում է, որ սա պետք է հաշվի առնել ղեկավարության եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու ընթացքում: Օրինակ, եթե կինը ցանկանում է տղամարդուն ինչ-որ բան խնդրել, ապա դա պետք է անի ժամը 6-ից հետո: Եթե դուք ցանկանում եք տնօրենի հետ […]

Ողբերգական ավտովթար. 4 զոհ, 2 վիրավոր /ֆոտո/

Հունիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 217-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 37-ամյա Մելինե Ադունցը, 39-ամյա Մարինե Հարությունյանը եւ նրա որդիներ՝ 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը մահացել են, իսկ «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ մյուս` 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ովքեր տառապում են անքնությունից

Մարդու աշխատունակությունը ուղիղ կապ ունի նրա հետ, թե ոնց է անցել նախորդ գիշերը: Ֆինլանդիայի ակադեմիայի մասնագետները հաշվարկել են, որ մարդկանց 48%-ը, ովքեր տառապում են անքնությունից, իրենց անմիջական պարտականություններն աշխատավայրում լիարժեք չեն կատարում: 50.000 տարբեր ոլորտի աշխատակիցների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 7% անաշխատունակ են, եւ նրանց ուղարկել են բուժման: մոտ 25% այս կամ […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում […]

Տնտեսվարողներն՝ ընդդեմ հարկային օրենսգրքի փոփոխության

Այսօրվանից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն  ըստ տնտեսվարողների,  լուրջ վնաս կհասցնի փոքր ու միջին բիզնեսին: Աղանդերային պանիրների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սեյ Չիզ» ՍՊԸ-ն, խանութի հարևանությամբ ունի նաև հանրային սննդի կետ, հանրային սննդի ոլորտի հարկման համակարգում փոփոխություններից հետո   խանութը, հարկվելու է շրջանառության 20 տոկոսի դրույքաչափով. «Հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի