09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանի պատգամավորների անարձագանք արձագանքը

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Գագիկ Ծառուկյանի, նրա օգնականի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ խմբակցության պատգամավորներից, սակայն Նաիրա Զոհրաբյանն անջատեց զանգը, Միքայել Մելքումյանն ու Գեւորգ Պետրոսյանը չպատասխանեցին, հաջողվեց կապ հաստատել միայն պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ, որը սակայն, առանց հարցը լսելու ասաց, որ այս պահին խոսել չի կարող, քանի որ գտնվում է […]

«Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար

Այսօր՝ հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության  մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին […]

Բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզվում է Պաշտպանության նախկին նախարարը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն […]

Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ Ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան. Մհեր /տեսանյութ/

«Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ… Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ Ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան: Միշտ կմնաք մեր հուշերում սիրելի Նադյաս, հոգատար մայր, շատերի սիրելի ուսուցչուհի… Էմմի ցավակցում եմ…»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է երգիչ Մհերը՝ կցելով տեսանյութ: Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով են կիսվել […]

Հայկական կողմն Ադրբեջանին ռազմական գործողություններ անելու հնարավորություն կտա՞

«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են,   ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա՝ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք հայկական կողմն Ադրբեջանին տալո՞ւ է հնարավորություն որևէ տիպի ռազմական գործողություն անելու, թե՞ ոչ. «Ադրբեջանական կողմը հենց մի մետրի գործողության […]

Գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները և սկսում են խոսել թնդանոթները

«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ  իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ ինքը […]

Ես փաստաթղթեր ունեմ, որոնց հրապարակումը ավերվածություն կառաջացնի

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո՝ մոտավորապես մեկ ժամ անց, թանգարան-ինստիտուտ եկավ Հայկ Դեմոյանը, մտավ տնօրենի աշխատասենյակ և նշեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է և եկել է՝ իր աշխատասենյակից իրերը վերցնելու: «ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։ Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար […]

Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով պատերազմ հրահրել

Ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի՝ ադրբեջանական ռազմական ուժերը  օգտագործելով վերջին շրջանում Հայաստանում եղած խառը իրավիճակները, փորձում են վերջին գործողությունների միջոցով բարոյահոգեբանական առավելություններ ձեռք բերել և ուժի գործադրմամբ հասնել որոշակի արդյունքի՝ հետագա ռազմական գործողություններում ինքնադրսևորվելու համար: Նա այս մասին ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  «Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունները այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի