Աշխատավարձը բարձրացնելու մասին տնօրենի հետ խոսեք ժամը մեկից հետո
Օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի են ունենում վերելքի եւ անկման փուլեր: Բրիտանական The Daily Telegraph-ը նշում է, որ սա պետք է հաշվի առնել ղեկավարության եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու ընթացքում:
Օրինակ, եթե կինը ցանկանում է տղամարդուն ինչ-որ բան խնդրել, ապա դա պետք է անի ժամը 6-ից հետո: Եթե դուք ցանկանում եք տնօրենի հետ խոսել աշխատավարձի բարձրացման վերաբերյալ, ապա դա պետք է անել ժամը 13.00-ից հետո: Կանանց հետ հաստատ մի վիճեք ցերեկը 3-ի կողմերը, քանի որ այդ ժամին նրանք գտնվում են իրենց ակտիվության գագաթնակետին եւ հաղթում են բոլոր վեճերում:
Թերթը գրում է, որ նոր գործ կամ ինչ-որ մեկի մի բան համոզել պետք է սկսել էմոցիոնալ վերելքի ժամանակ. միայն այդ դեպքում է, որ մեծ է հաջողության հավանականությունը: