24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնտեսվարողներն՝ ընդդեմ հարկային օրենսգրքի փոփոխության

Այսօրվանից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն  ըստ տնտեսվարողների,  լուրջ վնաս կհասցնի փոքր ու միջին բիզնեսին:

Աղանդերային պանիրների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սեյ Չիզ» ՍՊԸ-ն, խանութի հարևանությամբ ունի նաև հանրային սննդի կետ, հանրային սննդի ոլորտի հարկման համակարգում փոփոխություններից հետո   խանութը, հարկվելու է շրջանառության 20 տոկոսի դրույքաչափով.

«Հանրային կետը, որը ծառայում էր որպես օգնություն, հիմա դառնում է մեզ համար բեռ»,- նշում է «Սեյ չիզ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Սարգսյանը:

Ընկերության տնօրեն Սերգեյ Սարգսյանը ընդգծում է՝ հարկային բեռից խուսափելու համար  բիզնեսը մեկ այլ տնտեսվարողի հետ կիսելու մտադրություն չունի.

«Դրա դեմ բոլորս պայքարում էինք, որ չլինեն նման փոխկապակցություններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում անցած շաբաթվա վերջում քննարկել են փոքր և միջին բիզնեսում առկա խնդիրները.

«Կստեղծվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից ՓՄՁ խորհուրդ»,- ասում է ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով , եթե խնդիրներն այս տարբերակով լուծում չստանան, ապա դրանք կքննարկվեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից ստեղծվող ՓՄՁ զարգացման խորհրդում:

Ըստ նրա՝  Նիկոլ Փաշինյանը տեղյակ է «ՍԵյ Չիզի»  խնդրից, ՓՄՁ շահերի պաշտպանները բարձրաձայնել են նաև այդ հարցը.

«Մերժում չեղավ, պիտի քննարկվի, ինձ թվում է առաջին հարցերից մեկը կլինի էդ խորհրդում, ինձ թվում է լուծումը կգտնվի և կներկայացվի կառավարությանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ