18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ եկել հեղափոխություն անելու. Սամվել Բաբայանը Արցախում է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով: «Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող […]

Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել. Ո՞վ էր Ալիկ Սարգսյանին վարկաբեկողը

ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ով է փորձել իրենից գումար շորթել եւ վարկաբեկել, պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց. «Անունը պարզ է, ես չեմ ուզում այդ անունը նորից վերարտադրել: Իմ համար բավականին տհաճ է, բայց գիտեք ում մասին է խոսքը»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, որ չգիտենք, նշեց. «Թերթ կարդացեք, Արարատի մարզի նախկին մարզպետի մասին […]

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Արարատում, Արմավիրում և Երևանում հուլիսի 12-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:  

Կտրուկ թանկացումներ՝ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո

Անշարժ գույքի կադաստրի օրերս հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բնակարանների գները Երեւանում կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացումները արձանագրվել են Երեւանի բոլոր համայնքներում: Այսպես. Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանների մեկ քմ գինը կազմել է 515 հազար դրամ, անցած տարվա 450 հազար դրամի դիմաց, Արաբկիրում՝ 363 հազար՝ 340 հազարի դիմաց, Քանաքեռ-Զեյթունում՝ 274 հազար՝ 268 […]

Հայաստանի մի շարք տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հուլիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոցի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Սիլիկյան թաղամասի թիվ 12 փողոցի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 35/9 տան մոտակայքում՝ մոտ […]

Մտահոգված ենք. հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին

Մտահոգությամբ ենք հետևում վերջին շաբաթներին «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողություններին: Հայ Եկեղեցին մեզ համար միշտ ընկալվել է անձեռնմխելի սրբություն՝ իր քարոզած հավատքով, պատմությամբ, իր հոգևոր ծառայողներով, սրբազաններով, վարդապետներով ու քահանաներով՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հասկանալի է, որ որևէ հաստատության մեջ կարող են լինել խնդիրներ, տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետների տարբերություններ: Գուցե Եկեղեցու մեջ էլ կան […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը:  Այցի շրջանակում […]

Հայաստանը՝ «դանոսչիկների» եւ «գործ տվողների» երկիր. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց […]

Քաղաքականությունից դուրս գալուց հետո՝ սնանկ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի