28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության հետ օրենսդրական նախագծերի համատեղ մշակումը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ: Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:           Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների […]

Պետությունը շահել է եւ կշահեր. «Տաշիրը» հրաժարվեց ԲԷՑ-ի կառավարումից

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը: Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում հասարակությանը: «Տաշիր […]

Ամենից առաջ աղոթք անենք իշխանավորների համար

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ եւ սրբությամբ. ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: (1 Տիմոթեոս 2:1-4)

Աստված զգուշացնում է, որ սա էլ մի օր վերջ կունենա

Միայն Աստված է, որի խոսքի վրա կարելի է հիմնվել աներկբա: Միայն Աստված է, որի վրա կարելի է հույս ունենալ անտարակույս: Միայն Աստված է, որի խոսքը փոփոխության չի ենթարկվել մինչև հիմա: Միայն Աստված է, որ ամոթով չի թողնում մեզ` իրեն ապավինելիս: Միայն Աստված է, որ թաքնված չէ կեղծ բարեպաշտության տակ: Միայն Աստված է, որ փնտրում է […]

Մի օր չեք կարողանալու փախչել այն հանրությունից, ում ընտելացրել եք ձեր շոուներին

Մարդկանց խումբն ուժեղ է, ազդեցիկ ու օրակարգ ստեղծող։ Դու՝ որպես անհատ, հանրային ակտիվություն չդրսևորելու դեպքում ակամայից ենթարկվելու ես ընդհանուր օրակարգին, հանրային տրամադրությանը ու կարծիքների ազդեցությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մի շարք անհատներ օգտվում են հանրության՝ լիցքաթափվելու և շոուներ դիտելու ցանկությունից ու դառնում այդ շոուների գլխավոր դերակատարները կամ կինոյի տղաներն ու աղջիկները։  Մենք բոլորս գամվում ենք […]

Ճիշտ չէ քաղաքականացնելը. Այբ-ի պատասխանը

Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը: 1. ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ […]

Թոմ Քաթինան կսկսի իր ուղեւորությունը Հայաստանով եւ Արցախով

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Երեւան։ «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւ դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, եւ կամփոփվի «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Կարեւորագույն […]

Հայտնում եմ իմ խորը հիասթափությունը. վրեժխնդրությունների համար չէի պայքարում «Մերժիր Սերժին» գոչյուններով

Անընդունելի են#ԵՊՀՌեստարտ նախաձեռնության պնդումներն առ այն, որ ԵՊՀ-ում չկա ակադեմիական միջավայր, որ ուսանողներն ու դասախոսները քաղաքական հետապնդումների են ենթարկվել, որ իրենց կողմից բարձրացված խնդիրները միայն սուբյեկտիվ են և մեծ հաշվով կախված են համալսարանի ղեկավարությունից։ Ունենալով #ԵՊՀՌեստարտ նախաձեռնությանը հակընդդեմ ակցիա, մեկ օր գիշերելով ԵՊՀ-ում նկատել եմ մի շարք նորընտիր պաշտոնյաների կապը #ԵՊՀՌեստարտ նախաձեռնության անդամների հետ։ Հարկ […]

Երեւանի փոխքաղաքապետը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»: Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը վարույթ  ընդունելու մասին:  Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի տնօրեն   Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀգլխավոր դատախազին հաղորդում են   ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին    զորակոչված   Արթուր Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխել է   Երևանի կայազորային հոսպիտալ:  Արթուրը զորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է  բերել հոգեկան առողջականլուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում  Ա. Հակոբյանը ստացել  հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում սույնթվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին:    ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղհոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակԱ.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի   արձանագրվել,  նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի: Հետևաբար առողջականխնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արդյունքում:  Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ.ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ    հոդվածի   երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա. Հակոբյանը   ճանաչվել է տուժող: Սակայն 11.06.2016 թ.  ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ   կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական   հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:   Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի  ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը  բողոք է ներկայացրել  քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:   29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելումասին: 17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք   Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանդատարան: 16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: 24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը   ներկայացրել է  վերաքննիչ բողոք: 22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  կողմից ներկայացված   բողոքը բավարարելու մասին և գործըուղարկել է դատարան՝ նոր քննության: 15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել  փաստաբանի  ներկայացված բողոքը մերժելումասին:  09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացրած վերաքննիչ   բողոքը մերժելու մասին։ .05.2018 թ վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը ընդունել  վարույթ:  Հիշեցնենք, որ   2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմիրավական կամայականության» ՀԿ–ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել  է    վճռաբեկ բողոք։   Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը  կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ,Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ, 8-րդ,     9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ–ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության   իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ–Ի 3-րդ հոդվածով  նախատեսված    խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք  խախտվել է տուժողի իրավունքները և ազատությունները ևարդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածով   նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայն  չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ  վարույթը իրականացնող մարմնիգործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս  ենթադրելու այն, որ  վերաքննիչ դատարանը  սույն գործով եղել է կաշկանդված և չիկայացրել օրինական որոշում։    Բողոքում փաստաբանը նշել է, որ  դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներինորի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ–ի 3-րդ  հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի, բազմակողմանի լրիվ ևօբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել   բողոքում  բարձրացված այն հարցերին, որոնց,  ըստ էության դատարանը պարտավոր էիրավական  գնահատական տալ։  Ա Ղարագյոզյանը  գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական   գլխավոր վարչության 9րդ կայազորային  քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի  տեղակալ Ա.Հ. Հարությունյանի  կողմից կայացված որոշումները  անհիմն են և չեն բխում  ՀՀ   քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված