Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները. Մ. Թանդիլյան

Քննարկումներն ընթացքի մեջ են, և այսօր ես շտապում եմ նաև այդ հանդիպմանը՝ նախարարների մակարդակով, որ գտնենք ընդհանուր լուծումներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին:
«Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման: Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները, որոնք կհրապարակենք, երբ նախագծին կտրվի օրենքի տեսք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Դաշնակցության ներկայացրած առաջարկներին, Մանե Թանդիլյանն ասաց, որ վաղուց է ծանոթ այդ տեսակետին:
«Ես նա այդ հայեցակարգով աշխատել եմ Արծվիկ Մինասյանի հետ, և հիմա գտնում ենք ընդհանուր հնարավոր լուծումներ»,-նշեց նա: