22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից, իսկ ավագանու կողմից իրեն անվստահություն հայտնելը պարզապես ստուգում է համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում Ս.Բալասանյանը հայտարարեց, թե այդ ստուգումը ցույց տվեց, որ ինքը վստահություն ունի։

Դիտարկմանը, որ նա չի վայելում գյումրեցիների վստահությունը, Ս.Բալասանյանը հակադարձեց. «Ո՞վ է ասել ձեզ։ Եթե գյումրեցիներն ուզեն, մի պահ չեմ սպասի, միանգամից հրաժարական կտամ, որևէ խնդիր չունեմ ես»։

 

Ս.Բալասանյանը հայտարարեց, թե հրաժարական կտա նաև իշխանության պահանջի դեպքում, ինքն աթոռից կառչած չէ, խոշոր ծրագրեր է իրականացնում, իսկ որևէ չարաշահման մասին անգամ խոսք չի կարող լինել. «Ամբողջ Գյումրին քանդել ենք, սարքում ենք»։

Գյումրու քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց, որ ԱԱԾ-ն նաև իրենց մոտ ստուգումներ իրականացնի. «Ես բիզնեսների հետ կապ չունեմ։ Ես 99 թվականից «Գյումրի գարեջուր» երևի 4 անգամից ավել մտած չեմ լինի»։ Նա բնական համարեց, որ ընկերությունը պատկանում է իր ընտանիքին, ու հարցադրում արեց. «Ի՞նչ, իրավունք չունի՞ իմ որդին բիզնես ունենալու»։

Հայաստանում իշխանափոխության փաստը Ս.Բալասանյանը շատ լավ է գնահատում. «Ամսի 24-ին ես ողջունել եմ, որ երիտասարդը դուրս եկավ ու տեր է կանգնում իրեն երկրին։ Սրանից լավ բան ո՞րն է»։

 

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ