28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտին Սարգսյանը պատրաստ է փաստաթղթեր տրամադրել

Անշարք գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ իրենց կառույցը կոռուպցիոն սկանդալների մեջ երբեք ներգրավված չի եղել. «Ընդհանուր առմամբ մենք խնդիրներ չունենք, աշխատանքյին պրոցեսի մեջ ենք: Մենք այս տարիների ընթացքում փորձել ենք լուծել խնդիրներ, որոնք եղել են: Մենք փորձել ենք տանարջատել մարդու-քաղաքացու-աշխատակցի կապերը: Առաջ մարզերում իշխանավորբերները կարող էին ազդել, հետո էլեկտրոնայնացման արդյունքում այդ ազդեցության […]

Ես հորդորում եմ կառավարությանը ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. ԿԲ նախկին նախագահ

«Ես հորդորում եմ ներկայիս կառավարությանը վճիռ կայացնել, ոչ մի կերպ չհետաձգել և ժամ առաջ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Ես գտնում եմ, որ համակարգի մեկ տարով հետաձգումը ոչինչ չի տալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ Հայաստանը պետք է ժամ առաջ ներդնի այդ համակարգը : […]

Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանալու

Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները վերանալու են: «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է դա, ես անձամբ տեղյակ չեմ, և նման քննարկումներ չենք անում»,- ասաց նա, ապա հավելեց որ դա պահին հնարավոր էլ չէ վերացնել:

ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում «Երևան սիթի»-ում. ՊԵԿ (տեսանյութ)

ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Երևան սիթի»-ում ստուգումներին:  «Իմ տեղեկություններով, ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում տվյալ տնտեսվարողի մոտ», – նշեց ՊԵԿ փոխնախագահը։ «Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողությունները ամենօրյա են կապված ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի հետևանքով վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չէր […]

Քրեական գործ ընդդեմ Նորակերտի ղեկավարի

Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը: Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ […]

Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները անցնում են քաղաքացիական անհնազանդության /լրացվում է/

Արդեն հայտնել են, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում առաջին նիստին այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել: Դատարանում հավաքված մեծ թվով աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում դատարանի շենքում: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նշենք, որ Վերաքննիչում այս գործով առաջին  նիստը պետք է տեղի ունենար, […]

Ալենը որոշել է Տարոնի նյարդերի վրա խաղալ

«Որպես պատգամավոր, քաղաքացիների հետ իմ ընդունելությունները կազմակերպելու եմ  քաղաքապետարանում:  Երևանի քաղաքապետարանն ինձ համար հարազատ շենք է, և, որպես պատգամավոր, օրենքն ինձ այդ լիազորությունները տալիս է: Կարծում եմ, Երևանի կենտրոնի բնակիչներին ավելի հեշտ կլինի այստեղ հասնել,-ասել է ԱԺ «Ելք» խմբակցության Ալեն ՍիմոնյանըԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:   -Չեմ մասնակցի ավագանու այսօրվա […]

«Դուք պարոն Հակոբյա՞նն եք». զվարճալի դրվագ խորհրդարանում

Բյուջեի կատարողականի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվետվությունը ներկայացնելու համար խոսափողին մոտեցավ փոխնախարար Հակոբ Արշակյանը:  Սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը շփոթվեց. նա նախարար Աշոտ Հակոբյանին էր սպասում: «Դուք պարոն Հակոբյա՞նն եք»,-հարցրեց Հարությունյանը, ինչին փոխնախարարն արձագանքեց, որ ոչ, ինքը նորանշանակ փոխնախարարն է, իսկ նախարարը գործուղման է: «Մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ձեզ […]

Վերաքննիչ դատարանում չկայացավ Ժիրայր Սեֆիլյանի բողոքի քննությունը

Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով բողոքը , սակայն դատական նիստը չկայացավ, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել: Սեֆիլյանի եւ մյուսների աջակիցներն ու հարազատները հայտարարեցին, որ չեն հեռանալու դատարանի դահլիճից՝ պահանջելով դատարան բերել Ժիրայր Սեֆիլյանին եւ ընկերներին եւ անհապաղ ազատ արձակել:  Հիշեցնենք,  «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա […]

Մոնոպոլիաների խոշորացում չի լինելու. ՊԵԿ

Բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց խոշոր բիզնեսի տեղաշարժերից: «Անցած տարիներին մեր տնտեսությունում կառուցվածքային տեղարժերը ինչպե՞ս եք գնահատում, ո՞ւր ենք գնում: Խոսքը գնում է կենտրոնացումների մասին, 6-7 տարի առաջ 80-85 գերհզոր ընկերություն կար, դրանք իջան, ի՞նչ է կատարվում, խոսքը վերբերում է մոնոպոլիաների ձևակերպմանը»,-հարցրեց նա: Պատգամավորը հետաքրքրվեց նաև  ստվերից: ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված