Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:
Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնեց Եղոյանը:
Վերջինս նշեց, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը:
«Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- հավելեց Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ պատճառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են, ովքեր ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել: