12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը. ԿԳ նախարար

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բուհերը, ըստ էության, բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, բայց նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, ըստ էության միջոցներ չեն ձեռնարկել դրա համար և հիմա կրկին սպասում են, որ պետությունը ինչ-որ օժանդակությամբ կփորձի այդ ճգնաժամը մեղմել»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել և գումարների, տեխնիկական խնդիրների, օրենքը չիմանալու հետ կապված խախտումները բազմաթիվ են:

«Մինչև մեկ տասնյակ տարբեր գործեր ուղարկվել են իրավապահ մարմինների քննությանը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ