Ջոն Քենեդու եւ Վազգեն Ա-ի հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ԱՄՆ-ում, մինչդեռ ԽՍՀՄ-ում լռեցին
1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի […]





































