23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը. Սերգեյ Բագրատյան

«Ինձ համար շատ ու քիչ չկա: Խնդիրը հետևյալն է, որ ԲՀԿ-ն ապացուցեր՝ երկրորդ քաղաքական ուժն է և ինքը ապացուցեց դա: Ինչի՞ եք մոռանում, որ այլ քաղաքական ուժ չի եղել: Դա նշանակում է, որ քաղաքական դաշտում այլ խաղացող չկա», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը եւ այդ համատեքստում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ գրանցած արդյունքներին:

Նա ասաց, որ իրենց դիրքորոշումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ պայմանավորված է այն հանգամանքով , թե ինչ խնդիր է դրվում: «Եթե վարչապետը խնդիր է դնում արագ անել դա, օրինակ, այն նպատակով, որ հիմքը եւ անկյունաքարը ներդրումների ներգրավումն էր, տնետսական զարգացումն է, այստեղ մենք պետք է օգնենք վարչապետին, որ ինքը հաշվի առնի՝ որակյալ ընտրությունը նույնպես շատ կարեւոր է, ոչ միայն ընտրությունը ինքնին, այլ ընտրության արդյունքում ձեւավորված ուժերի դասավորվածությունը պետք է իրապես արտահայտի հասարակության կամքը: Այստեղ մենք վարչապետի հետ քննարկելու խնդիր ունենք»,-հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:

Նա նաեւ ասաց, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը. «Այս խորհրդարանը չի արդարացնում հասարակության կարծիքը, եթե ՀՀԿ-ն մեծամասնությոն է, բայց կառավարությունում ներգրավված չի, ավագանիում ներգրավված չի, նշանակում է՝ չի արտահայտում»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ