03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր  հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց հանձնաժողովի տեղակալ նշանակել «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ունի իրավաբանական կրթություն: Պետք է նշել, որ Սիմոնյանը ներկա չէր նիստին: Չնայած այս փաստին, հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Ալեն Սիմոնյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին խորհրդարանը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման ուսումնասիրման համար հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ