19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր հանրագրում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 «Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, իմաստուն և պետականամետ դերակատարությունը։
ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության և հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»,-գրել է Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ