09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քարոզչական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է. Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վանաձորի զինվորական պանթեոնում /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀԿ Լոռու մարզի կուսակցական ակտիվի ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:   Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուրում»։ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, որտեղ […]

«Գուկաս Գյումրի». մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները /Ուղիղ/

Գյումրիում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները, որոնց կարգախոսն է «Գուկաս Գյումրի»։ Քաղաքի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․ • Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում, •  Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար […]

Զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում. Սերժ Սարգսյանի խոսուն շնորհավորանքը

Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի: Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ […]

Ձեռքով չքվեարկելու համար քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ. 168. am

Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, […]

Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի. Ժողովուրդ

Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պա­րարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չա­րաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին: Էկոնոմիկա­յի […]

Շնորհավոր տոնդ, Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: Փաստացիորեն, սակայն, Հայաստանի Հանրապետությունն անկախ ճանաչվեց […]

Պաշտպանության աղոթք

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:  Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատավոր բաների. […]

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Տեր, հավատո՛ւմ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը: Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն: Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո’. անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր – ներկայի պարզ տեսությամբ ետ նայելով` անցած օրերի հավատքը […]

«Հյուսիս-հարավ»-ի 850 աշխատակից 1 տարի է՝ աշխատավարձ չի ստացել

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների […]

«Սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից». Էդուարդ Շարմազանով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: 168.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե առհասարակ այս դատական գործընթացի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, ինչպե՞ս է այն գնահատում: «Գնահատում եմ՝ որպես Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրություն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Դատարանի որոշումը պատվերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված