18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պաշտպանության աղոթք

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:

 Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատավոր բաների. եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճույքով չլսելու եւ իմ բերանին՝ սուտ չխոսելու եւ իմ սրտին՝ չարություն չխորհելու եւ իմ ձեռքերին՝ անիրավություն չգործելու եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու, այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատվիրանների համաձայն եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես Շնորհալի

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ