Քնելուց առաջ խնդրենք Աստծուն
Տեր, հավատո՛ւմ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը: Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:
Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո’. անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր – ներկայի պարզ տեսությամբ ետ նայելով` անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:
Իմ Թագավորության գեղեցկությունը իր Աճումի մեջ է: Այդ Թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք: Հաստատվե՛ք Իմ Թագավորության մեջ. օթևա՛ն ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից: Հավիտենական Կյանք. լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ Թագավորության մեջ իրենց կացարանը ունեն:
Զուր ժամանակ մի’ վատնեք մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա: Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի: Վեր բարձրացեք ու ընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները: Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց թե՞ անհաջողությունի՞ց, դեղ- սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված: Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:
Մի ուրիշ դաս էլ սովորեցե՛ք: Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն: Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը իրեն կատարյալ կարծելով` արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործը աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն: Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:
«Աստծո կանչը» ժողովածուից
Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից