10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի. Ժողովուրդ

Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պա­րարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չա­րաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին:

Էկոնոմիկա­յի նախարարությունից օրաթերթին վստահեցրին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը:

Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը: Նախարարության այս խոս­տումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերևս, որովհետև ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածու­թյունները կրճատվում են: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից օրաթերթին տրված տվյալների՝ կարտոֆիլի ցանքատարածությունները, օրինակ, 2019 թ. 20 հազար 402 հա են, բայց նախորդ տարի դրանք 22 հազար 100 հա են եղել, այսինքն՝ այս տարի 1698 հա-ով պակասել են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ