21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը․ շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը»։ Նրանց շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։  

Գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա ընկած ԱԹՍ-ի արկը չի պայթել

Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և կից լուսանկարներ հրապարակել: Այնտեղ երևում է, որ մեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել է, սակայն Դավիթ սարկավագը չի վնասվել: «Գնդերեցներն էլ են ԱԹՍ բռնում-խոցում։ ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց […]

Հայկական կողմին է փոխանցվել զոհված 30 հայ զինծառայողի մարմին. Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում […]

Ադրբեջանական ուժերի նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ուժերը՝ Թուրքիայի գլխավորությամբ և ահաբեկիչների հետ միասին շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում, Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանց նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է», – գրել է վարչապետը։

Արցախի բնակավայրերի վրա կիրառվում են անթույլատրելի զինատեսակներ. հրթիռների նշանակետում Շուշին է, կան տուժածներ

Չգրված օրենքներով պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Ադրբեջանը ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը. ՀՀ ԱԳՆ

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է […]

«Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի […]

Կորոնավիրուսը խժռում է Հայաստանը։ Մեկ օրում 2383 նոր դեպք է գրանցվել, 31 մահ

Հայաստանում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2383 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 85034 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 392660 վերջին մեկ օրում` 5027 նոր թեստավորում: Վերջին տվյալներով ապաքինվել է 53257 անձ` վերջին մեկ օրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի