22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 44 զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ. Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ. Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ. Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ. Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. […]

Ինչո՞վ է զբաղված սոցապնախարարությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը […]

Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ

Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ… Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են… Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան…   Հովհաննես Թումանյան

Քրիստոս, Աստված մեր, թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ […]

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները կենտրոնացած են […]

Դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը…. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:

Գիշերը մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի