17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղքը բարդում են ասում են՝ չեկաք, ո՞նց պետք է գային, եթե Երևանում ամբողջ քարոզչամեքենան պնդում էր՝ մենք հաղթում ենք, Գետաշեն, Շահումյան ենք վերցնում. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն պնդումներին, որ պատերազմը շատերը լքել են և չեն ցանկացել պայքարել մինչև վերջ:

«Մարդիկ զինվորական համազգեստ հագած, անհասկանալիորեն կոկիկ հագնված, սափրված սկսում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս փրկել է հանձնելով այդ հողերը: Այսինքն՝ զինվորականը գոհունակություն է հայտնում, որ իրեն զրկել են հանուն իր հայրենիքի զոհվելու հնարավորությունից և դա մատուցվում է որպես առաքինություն: Ով համազգեստ հագնելու հնարավորություն չունի, բազմոցից  քարոզչությանը միանում է, ասում է՝ զինվորի կողքին եմ, մյուսներն էլ ասում են՝ բա ինչի՞ եք փախել,  չփախնեիք, դրա համար մենք մնացածը հանձնեցինք»-նշեց նա:

Նրա խոսքով՝ երբ իրենք իրենց խմբով գնացել են պատերազմ, իրենց խմբին տարել են տարբեր ուղղությամբ, սկզբում ասել են, որ իրենց տղաներին տանելու են գունդ, իսկ Արթուր Դանիելյանը և իր ընկերը պետք է ստանան զենքերը և միանան տղաներին: Սակայն նրա պնդմամբ՝ տղաներին ոչ թե գունդ են տարել, այլ Աղդամ՝ առաջին գիծ հրետակոծության տակ.

 «Մեր տղաները ստիպված են եղել Աղդամի փլատակներում թաքստոցներ փնտրել, որովհետև Աղդամը ակտիվ հրետակոծության տակ էր: Մեր ջոկատի տղաներին տարել են ամենաառաջին գիծ, ավտոբուսից իջացրել՝ են մտցնելով մարտի մեջ առանց զենքի, որովհետև զենքը ես դեռ չէի ստացել, ժամեր հետո կիսաշխատող զիլով ես ու վարորդը ման էինք գալիս տղաներին Ասկերանով և հեռվից տեսնում էի, որ տղերքը առանց զենքի են,  առանց պաշտպանվելու միջոցի: Հետո գտանք նրանց, հետ բերեցինք գունդ, զենքը տվեցինք և ուղևորվեցինք նույն տեղը:

Այնպես որ, երբ մեղադրում եք մարդկանց փախնելու մեջ, նկատի ունեցեք, որ բոլորը չենք, որ իրենք գիժ են, որ իրենց առանց զենք մտցնեն կրակի տակ՝ չփախենան:

Մեր Միաբանության առանցքային անդամներից մեկը հարավային ուղղությամբ իր ջոկատով ստացել էր մարտական առաջադրանք զբաղեցնել մի դիրք, որի ժամանակ ստիպված է եղել քայլել մեր տղաների դիակների վրայով ու իրա նյարդային համակարգը դա մարսեց: Մեղքը բարդում են՝ ասում են՝ չեկաք ո՞նց պետք է գային, Երևանում ամբողջ քարոզչամեքենան պնդում էր՝ մենք  հաղթում ենք, Գետաշեն Շահումյան ենք վերցնում, եթե բանակը տիրապետում է ամբողջովին իրավիճակին, ինչի՞ պիտի ժողովուրդը կամավորագրվի գնա կռվի»:

Նրա խոսքով՝ պատերազմի մասին հասարակությանը հավաստի տեղեկատվություն չի մատուցվել, այդ պատճատռով շատերը չեն մեկնել ռազմաճակատ.

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչություն էր իրականացնում, մի շենք չէր թողնում, որ բուկլետ բաժաներ, բայց երբ հայրենիքը փրկելու ժամանակն էր այդ մարդը դուրս չեկավ փողոցներ չքարոզեց, չասեց հայրենիքը փրկելու ժամանակն է: Չհասկացա, թե 2018 թվականի գարնանն ինչի՞ զինվորական մայկան հագը Մոնթեի դերի մեջ մտավ, իսկ երբ իրականում Մոնթե էր պետք, փողկապը վրայից չհանեց ու հիմա մեղադրում է, որ դիրքերում մարդ չի եղել: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, այո ամեն ինչ արել է, որ Արցախը հանձնվի, շատ քիչ տղամարդիկ Հայաստանում մնացած չկարողանան հողը պահեն ու հիմա դուք դա լիգիտիմացնում եք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ