Մեր հույսը միայն Աստված է։ Մեզ Աստված է փրկել, ուրեմն դեռ անելիք ունենք․ թշնամու շրջափակումից հրաշքով փրկված զինվոր /տեսանյութ/
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: «ԱրցախTV»-ի նկարահանած ռեպորտաժն է մարտական գործողությունների մասին: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաներn ամուր են կանգանած. տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները:
Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել եմ Արցախում եւ Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները եւ հույս եմ հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ներկայացրել է նամակը: Նամակում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ գործընկերներ […]
Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ – ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,-հավելել […]
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները։ #մահ_թշնամուն»։
Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն սրվել են: Ռուսական «Կոմերսանտն» ամփոփել է երկու երկրների միջև քաղաքական և դիվանագիտական առճակատումը՝ նշելով, որ Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ֆրանսիան սպառնացել է Եվրոպական Միության պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, իսկ մինչ այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը Ֆրանսիայում […]





























