22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշին երկու անգամ հետ ենք վերցրել, երկրորդ անգամ բեկում էր լինում, ամսվա սկզբին Շուշին թողեցին միայն կամավորների վրա, Հայաստանից դադարեց ռազմամթերք ու վառելիք բերվել. Կ. Տեր-Նակալյան (տեսանյութ)

Անգամ մենք, որ 2.5 տարի, որ մեզ ճղում էինք, փորձում էինք բացատրել՝ ինչ է կատարվում, ինչի համար է այս ամեն ինչը, դեպի ուր ենք գնում, անգամ մեզ համար, մոտալուտ աղետի ծավալներն ու մասշտաբները անհնար էր պատկերացնել, անգամ մեր մտքով չէր անցնում, որ Փաշինյանը կարող էր գնալ այս կարգի մասշտաբային դավաճանության ու աղետի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նա նշեց, որ ոչ ոք թող չմիամտանա ու կարծի, թե ընդամենը Արցախն ենք կորցրել, առաջիկա 48 ժամում, եթե ոչ մի բեկում չլինի, մենք երաշխավորված կորցնում ենք պետությունը, դառնում ենք էթնոս առանց պետության, զուտ ժամանակի հարց է, թե դա երբ կլինի՝ 5,10 թե 25 տարի հետո:

Տեր-Նակալյանն ընդգծեց՝ ժամանակն է, որ հնչեն անուններ, հնչեն փաստեր, ով և ինչպես ծախեց Արցախը:  «Ձեր առջև դրված է տոտալ ամբողջական կապիտուլացիայի բարաթ, միթե մի քանի հազար մարդուց էն կողմ ոչ մեկի հոգսը չէ սա: Հիմա բացատրեմ՝ ով է կռիվը այնպես արել, որ պարտվենք: Այո, բարդ էր, շատ բարդ էր, հայկական բանակն ու կամավորն արել են ամեն հնարավոր ու անհնար բան, որ այսպես չլինի: Այս կռիվը նախատեսված էր, որ չպետք է ձգվի 10 կամ 14 օր. պետք է հարավով մտնեին Լաչինն իզոլացնեին, հյուսիսով մտնեին Քելբաջարն իզոլացնեին, ամբողջ բանակը կալցոյի մեջ գցեին, վերջանար:

Այդ ձեր ապուշ հեշթեգերը, ԱԱԾ թեգ անելը չի փրկել, այդ ամեն ինչ արել են զինվորն ու կամավորը ու արել են  ի հեճուկս Հայաստանի ու Արցախի պետական համակարգերի, որովհետև երկու պետությունների պետական համակարգերը ամեն ինչ արել են, որ լինի կապիտուլացիա»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին, ասաց. «Ասում էր, թե Շուշին ընկավ, որովհետև կամավոր չկար, Ծառուկյանի կամավորների ջոկատը չհասավ, զինվորները փախնում էին, մյուսն էլ Ղարաբաղից /Արայիկ Հարությունյան, խմբ./կրկնում էր նույն միտքը: Փախնո՞ւմ էին, Հադրութի կամանդիրը դրել էր վիդեո էր նկարում, թե ոնց են փախնում, ի՞նչ նկարել, չես ուզում փախնեն հրամայում ես, հրամանը չեն կատարում, գնդակահարում ես:

Արվե՞լ է մեկը կամ մյուսը. չի արվել: Շուշին մենք երկու անգամ հետ ենք վերրցել, երկրորոդ անգամ, ըստ երևույթին, արդեն բեկում էր մտնում ադրբեջանիցները հարյուրներով մեռնում էին: Այո, ինչ-որ փախչողներ կային, բայց արվում էր, ու գիտեք Շուշին ինչու ամսի 29-ին չընկավ, այլ ընկավ ամսի 10-ին, որովհետև այս ամսվա սկզբի դրությամբ Շուշին պաշտպանողների մեծ մասը կամավորականներ էին ու չկար նահանջների անհասկանալի հրաման տվողներ»:

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ այդ ժամանակ սկզբում Հայաստանից դադերեցրին բերել ռազմամթերք ու վառելիք, տեսան դա էլ չի աշխատում, Արայիկ Հարությունյանը չարամիտ դիտավորությամբ ստեղծեց խուճապ Ստեփանակերտում՝ էվակուացնելով ժողովրդին, հետո ստելով, թե միայն հիվանդանոցն են էվակուացրել:

«Ասում եք ինչո՞ւ ենք պարտվել, Նիկոլի ֆեյքերի ֆաբրիկաները գրում էին Շահումյան, Գետաշենն ենք ազատագրել, ապրիլյանի դիրքեր ենք բերել: Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Աննա Հակոբյան տանդեմը ինչ-որ անասուն հրամաններ էին տալիս Ապրիլյան պատերազմի դիրքեր հետ բերելու, զորքը գնում էր հերոսաբար անում էր: Լելե Թեփեն էլ հա ինչ-որ կարճ փուլով հետ ենք բերել ու հետ բերողների 90 տոկոսը 10 րոպեում մնացել է դաշտում»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, և բոլորը հասկացել են՝ ինչ է եղել. «Մնում է հասկանանք բիոմասայից բացի ազգ մնացե՞լ է, ու այդ ազգը կարո՞ղ է մեծամասնություն կազմող այդ անասնակույտին էլի մարդ դարձնի, ամբողջ հարցը դա է ու հետհաշվարկը ժամերի հարց է»,- շեշտեց նա:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ