«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնի հարցը, հայտնում է ТАСС-ը։ «Մենք շահագրգռված ենք, որ այսօր քննարկենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը, մի իրավիճակում, երբ ձգձգված բանակցություններից հետո ընդունվեց երեք առաջնորդի հայտարարությունը, որը վերջ տվեց արյունահեղությանը և հնարավորություն ստեղծեց իրավիճակը կայունացնել իր բոլոր հարթություններում, ներառյալ՝ մարդասիրական», […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։ Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն […]
Շուրջ 20 հանրային գործիչ 72 ժամով ձերբակալվել է՝ գերագույն գլխավոր դավաճանի հեռացման պահանջով «հանրահավաք կազմակերպելու և անցկացնելու» համար։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա փոխանցմամբ՝ շուրջ 200 մարդ բերման է ենթարկվել։ «Արժանապատվության ճգնաժամը շարունակվում է»,- նշել է նա։
Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124 839-ի։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1931 է։ Այլ հիվանդությունից մահվան 10 դեպք է գրանցվել։ Նոյեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 498 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ […]
Բոլոր նրանց ովքեր մտնում են թյուրիմացություն զույգի սարքած նախկին- ներկա դիսկուրսի մեջ, մի երկու բան հուշեմ՝ 1. Այս պահին ՀՀ-ում իշխանություն չկա։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների արքան սրան նրան փոխելով վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում։ Ժամանակ է ձգում։ Ինչու՝ կհասկանաք շուտով։ Հետեւաբար քանի դեռ նոր ընտրություններ չեն եղել բոլորը նախկին են, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 21-ին, շաբաթ օրը, ժամը 14:00-ին գնալու ենք Ազատության հրապարակ և պահանջենք հողատու Նիկոլի հրաժարականը։ Պարտված հողատուն պետք է հեռանա»։
Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին ժամը 14։00-ին։ Այս մասին նախորդ հանրահավաքին հայտնել էր ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։ «Նիկոլը պետք է գնա»,- շեշտել էր Գեղամ Մանուկյանը։ «Գնա Նիկոլ, գնա, որպեսզի Հայաստանը ապրի»,-հայտարարել են հանրահավաքի մասնակիցները։ Հիշեցնենք, որ անցած երկու օրերին երիտասարդների անհնազանդության ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ թուրքի […]
























