Զինվորները եղել են առանց զրահաբաճկոն, առանց պաշտպանիչ միջոցների։ Անհետ կորած զինծառայողների ընտանիքներն այլեւս չեն ուզում սպասել /Ուղիղ/
Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Սիրելի ընկերներ, մոտ երկու ժամ առաջ ազատ եմ արձակվել Քննչական ծառայությունից: Ինձ բերման ենթարկելու, ապա նաև քրեական գործի մասին ոչինչ ասելու կարիք, կարծում եմ, […]
Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։ Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլեւ նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ […]
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուր պանթեոնում: Նրա նխկին օգնական Մեսրոպ Մանուկյանը տեղեկացրել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չմեկնաբանեց, թե ինչու է այդպես որոշվել: Փոխարենը քաղաքագետ Էդգար Էլբակյանը նշում է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող […]
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են: Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաեւ […]
«ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։ Մնացականյանը թեեւ մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցերի։ – Մովսես Հակոբյանը երկու օր առաջ աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնցից մեկն էլ այն […]
«Նիկոլ Փաշինյանն սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել, որոնք սուսուփուս վավերացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կադրային այս «զորաշարժերը» տարբեր պատճառներ ունեն: Որոշ դեպքերում գործ ունենք «քավության նոխազ» «նշանակելու» հետ, ի մասնավորի, խոսքը Զոհրաբ Մնացականյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է, ինչի մասին են վկայում վերջին օրերին փաշինյանամերձ որոշ պատգամավորների հարձակումներն […]
Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարեւորագույն ինստիտուտներին եւ դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։ «Վարչապետը պետք է հեռանա Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա […]
Այսօր յուրաքանչյուր հայի շուրթերից հնչում է մի հարց` ինչո՞ւ այսպիսի ավարտ ունեցավ պատերազմը, երբ ամենուր կոչեր էին հնչում` հաղթելու ենք: Այս հարցերի շուրջ Իրավունքը զրուցել է մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ: – Պարոն Սահակյանց, ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը եւ առհասարակ խաղաղարարներին ժամանակին չդիմելուն, […]
























