16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ․ Հրապարակ

Արդեն 10-րդ օրն է՝ մեր զինվորները մարտնչում են Արցախի ու Հայաստանի համար։ Ոմանք հոգնել են, կարիք ունեն հանգստի, ուժերը վերականգնելու, փոքր դադար առնելու։ Թերթին են դիմում զինվորների ծնողներ՝ հետաքրքրվելով, թե առաջնագծում կռվողների հերթափոխ լինելո՞ւ է։ Թերթը հարց է ուղղել ՊՆ եւ ստացել պատասխան․ «Զորամասի հրամանատարության որոշմամբ, ելնելով մի շարք հանգամանքներից, գործողություններում ներգրավված անձնակազմը կարող է տեղափոխվել […]

Գլխացավանք Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս․Հրապարակ

Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել: Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից եւ հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի եւ արժույթի անհամապատասխանության պատճառով: Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից եւ հետ վերադարձվում ՝ ավտոմատ […]

Դաժան օրեր են սպասվում Ալիեւներին․ Փաստ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է […]

Կորոնավիրուսը չի նահանջում, սթափության կոչ․ Ժողովուրդ

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներևույթ թշնամու և պատե­րազմի այդ առաջնագծի մասին: Հայտնի է, որ թշնամու անմարդկային […]

Ադրբեջանցիները ֆեյքերով կապվում են

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է․ «Հիմա մի շատ կարևոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, […]

Սպառնալիքների մասով դեռ առանձին հոդվածով եք դատվելու

Երբ լկտիության կարմիր գիծը հատվում է վերջնական ու սրանք պատգամավոր են։ Չփորձեք ձայն բարձրացնել ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՎՐԱ առհասարակ։Իսկ սպառնալիքների մասով դեռ առանձին հոդվածով եք դատվելու։Карине Мангасарян էս կոշմառը թող վերջանա ու հետո ամեն բան տեղը կընկնի,հլը սրանց նայի…….. #Հլը_դուխներդ_փորձեք_մամուլ_ահաբեկեք Հռիփսիմե Առաքելյանի գրառումը  

Մի՞թե Փաշինյանի կողքը չկար մեկը, որ կանխավ հուշեր

Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինծառայողներին: Կոչ անելը` կենաց մահու կռիվ մղել դարավոր թշնամու դեմ, անշուշտ, ճիշտ եւ անհրաժեշտ բան է, բայց… որոշ զարմանալի հանգամանքներ չենք կարող չնշել: Նախ` ի՞նչ է նշանակում կամավորագրվելու կոչը, երբ ռազմական դրության պայմաններում այդպիսի հարցերը լուծվում են հրամանով, ի վերջո մենք պետություն ենք, այլ ոչ թե ֆիդայական […]

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցներին ու լրագրողներին թիրախավորելու, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում անթույլատրելի բառապաշարով պիտակավորելու բոլոր փորձեր

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։ Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական […]

Գտնվել է նրա ուսապարկը։ Հարազատները դեռ փնտրում են Նարեկին

Սոցցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել է նաեւ ակտիվստ Նարեկ Սարգսյանը: Սակայն երեկ նրա մտերիմ ընկերներն «Իրավունքի» հետ զրույցում ասացին, որ դեռ շարունակում են փնտրել նրան հիվանդանոցներում, քանի որ զոհված լինելու փաստ դեռեւս չկա, միայն գտնվել է նրա ուսապարկը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանն այն տղաներից մեկն էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի