20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վլադիմիր Պուտինը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը։ Փաստորեն եղել է այլ տարբերակ, Շուշին էլ մնում էր մեր վերահսկողության տակ,բայց Նիկոլը հրաժարվել է ու բոլորիս հասցրել կապիտուլյացիայի։ Հեռացիր արագ ու անցնցում»:  

Փաշինյանը նպատակաուղղված է առաջնորդել մեր պետությունը դեպի կապիտուլյացիա․ քաղաքագետ /տեսանյութ/

Փաշինյանը նպատակաուղղված է առաջնորդել մեր պետությունը դեպի կապիտուլյացիա։ Մեկ օրվա մեջ երկրորդ վկայությունն ենք ստանում այն մասին, որ անցած պատերազմը կարող էր շատ ավելի վաղ ու հայկական կողմի համար շատ ավելի արդյունավետ ավարտվել։ Սկզբից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, իսկ հիմա ահա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինից։ Բայց ոչ, Փաշինյանին պետք էր, որպեսզի մենք պարտվենք։ […]

Սենց բան չէի տեսել, բոլոր մեքենաների վարորդները սիգնալներով ու սուլոցներով հայհոյում էին դավաճան վարչապետին

Քիչ առաջ Տիգրան Մեծ պողոտայում բոլոր մեքենաները ինքնաբուխ սկսեցին սիգնալ տալ: Նիկոլ Փաշինյանի մեքենաների շարասյունն էր անցնում: Սենց բան չէի տեսել, բոլոր մեքենաների վարորդները սիգնալներով ու սուլոցներով հայհոյում էին դավաճան վարչապետին: Չգիտեմ ինչքան են դեռ բունկերից բունկեր փախնելու աթոռից կառչած դավաճանները… հրապարակախոս գրում է Նարեկ Մալյանը։

Պուտինին զարմացրել է, թե Փաշինյանն ինչու է մերժել։ Շուշիի հանձնման հարց երբեք չի դրվել, այն առաջացել է այս հակամարտության ընթացքում. Պուտին

Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դեռևս մեկ ամիս առաջ համոզել էր Իլհամ Ալիևին դադարեցնել պատերազմը Հայաստանի համար աննշան տարածքային կորուստով, սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։ ՌԴ նախագահը նշել է,որ այդ սցենարի դեպքում պետք է թույլատրվեր ադրբեջանցի քաղաքացիական փախստականներին մուտքը Շուշի՝ խաղապահների հսկողության ներքո։   «Ինձ համար անսպասելի ձևովով Նիկոլ Փաշինյանն ասաց,որ դա իր համար անընդունելի […]

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել. Պուտին

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն»։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդադարյանը։ «Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց Բաղդասարյանը։ Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են». սա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության […]

Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ կմ-ի գնով նա պահպանել է աթոռը, ինչո՞ւ եք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա

Օնիկ Գասպարյանն հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրվանից ասել է, թե միջոցառումներ են անհրաժեշտ պատերազմը կանգնեցնելու համար։ Ռուսական մամուլը գրում էր, որ առաջարկվել են բանակցություններ, որի նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եղել։ Նա չի գնացել բանակցությունների, պատրաստ է եղել զոհել 5 հազար մարդու կյանք, միայն թե հրաժարական չտա։ Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ […]

Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում։ Ոչ, նա բոլորիս ապագան է ծախել

Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզին եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»։ Դե նաև Ասկերանը, Մարտակերտն ու Մարտունին։ Շատ պարզ պատճառով։ Որ Հայաստանում ոչ ոք ու երբեք չփորձի թփրտալ, չփորձի հակառակվել թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրերին, կամ էլ խեթ աչքով նայի Մեղրին ոտքի կոխան դարձնող թուրքերին։ […]

Վերադարձրեք ձեր իշխանությունը, այն հիմա գողանում են ձեզանից․ Էդգար Ղազարյանը՝ ՀՀ քաղաքացիներին

Կարծում եմ, որ դավաճանի հրաժարականն առաջին հերթին պետք է պահանջեն ոչ թե քաղաքական կուսակցություններն ու ուժերը, այլ ողջ ժողովուրդը։ Իշխանության տերը ժողովուրդն է։ Այս մասին գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «Ժողովուրդը պետք է միշտ տեր լինի իր իշխանությանը և երբեք չդառնա իշխանավորի գերին։ Ժողովուրդը պետք է միշտ ունակ լինի փոխել այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի