20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք. մահացել է 28 մարդ

Նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք: […]

Ռիտա Սարգսյանին հարազատների ցանկությամբ տեղափոխել են արտերկիր․ Անատոլի Գնունի. News.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Սարգսյանին, այս գիշեր ծանր վիճակում, դեղորայքային կոմայի ներքո հարազատների ցանկությամբ տեղափոխել են արտասահման, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Փաշինյանն իր անձը և իմիջն ավելի բարձր դասեց, քան Հայաստանի ու Արցախի շահերը․ Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «հետաքրքիր դիսկուրս ա բացվում։ Ավելի բարենպաստ առաջարկներ եղե՞լ են պատերազմը կանգնացնելու: Այո Փաշինյանը հրաժարվե՞լ ա: Այո Կհասկանար իրեն հանրությունը, եթե կանգ առներ այդ պայմաններո՞վ: Ոչ Հիմա հասկանո՞ւմ ա: Ոչ Էն ժամանակ կյանքեր կփրկվեի՞ն: Այո Դասեց Փաշինյանը իր անձը և իմիջը ավելի բարձր, քան Հայաստանի ու […]

Արման Աբովյանը դիմում է ԱԱԾ-ին. Կասկածներ կան, որ ֆեյքի հետևում կանգնած է բարձրաստիճան պետական այրերից մեկը

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնապես դիմում է ԱԱԾ և ՀՔԾ բոլոր կառույցներին, որպեսզի շտապ գտնեն այս ֆեյքի իրական օգտատիրոջը և շտապ ձերբակալեն։ «Քանզի այսպիսի տեղեկություն տարածելով հող են նախապատրաստում կրկին անգամ ռեպրեսիայի և ավելի վատ հետևանքների։ Այս ֆեյքը իշխանություններին է պաշտպանում։ Կան կասկածներ, որ այս ֆեյքի հետևում կանգնած է բարձրաստիճան պետական այրերից մեկը։ Կան մարդիկ, […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին

ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին (վերնագիր) Նամակն ուղղված չէ ֆեյքերին, ֆեյքատերերին, նիկոլին երբեք չհավատացածներին, արդեն չհավատացողներին ու արդարացնողներին։   Բարեւ՜ հայրենակից, Եկել է պահը հետդ բաց խոսելու, 2,5 տարվա մեջ իրար մասին շատ ենք ճիշտ ու սխալ բաներ մտածել, ասել, վիրավորել, ցավեցրել։ Հիմա պայմանավորվենք՝ իրար չենք վիրավորում, չենք […]

Իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են Փաշինյանին՝ թիկնազոր տրամադրելու խնդրանքով․ «Հրապարակ»

«Չնայած իմքայլական որոշ պատգամավորներ երեկ ինքնավստահ ու մուննաթով ելույթներ էին ունենում, նրանց մեծ մասը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ։ Ավելին՝ մտահոգված են իրենց անվտանգությամբ, քանի որ հասկանում են, որ երբ էլ լինի, մարդիկ իրենց չեն ներելու Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հանցակիցը լինելու համար։ Չեն ներելու հազարավոր զոհերի և իրենց խաբելու համար։ Պատգամավորներից շատերը նույնիսկ հրաժարվել […]

«Խրամատն» առաջինը լքել են հենց Արցախի նախագահի նշանակած մարդիկ. «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետեւողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած «մարդիկ»։ Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ […]

«Իմ քայլը» դիմակայում է վախի և ամոթի հաշվին․ «Հրապարակ»

«Մեզ պատմեցին, որ իմքայլականների միասնականությունն այս պահին միայն թվացյալ է՝ խմբակցությունը միայն վախի ու ամոթի հանգամանքով է դեռեւս պահպանվում։ Նրանց վրա «աշխատում» են՝ փորձելով համոզել, որ չգնան այդ քայլին, դեռ սպասեն։ Նրանց վրա բարոյական ճնշում են գործադրում, հատուկ բառեր են օգտագործում, ամոթանք տալիս, որ այս փուլում թիմը լքելը «դասալքություն» է։ Մինչդեռ «Իմ քայլի» ներսում շատ […]

Կադրային փնտրտուքներ․ կառավարության 80 տոկոսը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին եւս փոխել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի