Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն ասել եմ, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո մեզ աշխարհում գրեթե բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում։
Հարգանքի բացակայությունը պայմանավորված չէ ռազմական արդյունքներով՝ տարբեր ազգեր կրել են պարտություններ մարտի դաշտում։
Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է եւ այն մասին է թե ինչպես իրեն հին, իմաստուն եւ խորունկ համարող ազգը կարող էր իր ղեկավարության դեմքով տհաս ու կործանարար որոշումներ կայացնել։
Հարգանքի դեֆոլտը էլ ավելի է խորանում, երբ ցանկացած այլ երկրում ժողովրդին ացգային աղետի հասցրած դավադիր խունտան արդեն ոչ միայն ղեկին չէր լինի, այլ տարաբնույթ քրգործերով կտապակվեր։
Մի քանի իշխանական դեբիլոիդների մոտ տեսա մի նոր կեղծ անալոգիա. թե բա տեսեք Գերմանիան էլ երկրորդ համաշխարհայինում պարտվեց, բայց ինչ հզոր պետություն դարձավ։ Նման խղճուկ տգետները չեն խորշում անգամ նման կեղտոտ խեղումներից։
Իսկ օրինակն իրոք կեղտոտ է, քանզի այդ տարիների Գերմանիան մարդատյացության ու չարիքի մարմնավորումն էր, մահ ու սարսափ էր տարածում ու պիտի պարտվեր։
Իսկ Հայաստա՞՞՞նն ու Արցա՞՞՞խը։
Մեզ մեկ Ալիեւն է ֆաշիստների հետ համեմատել, մեկ էլ՝ այս դավաճանական խունտան։
Գերմանիան հետո ոտքի կանգնեց, քանզի հրապարակավ ծնկի եկավ եւ ապաշխարեց ԴՐՍԻ առջեւ։
Մենք կարող ենք ոտքի կանգնելու շանս ունենալ, եթե ազգովի ապաշխարենք ինքներս մեր առջեւ, որի առաջին ու հանգուցային քայլը գործող դավադիր խունտայի հեռացումն է ու պատմության դատը։
Հակառակ պարագայում պետությունից վերջնականապես կվերածվենք աշխարհաքաղաքական կույրաղիքի։
#հողատու»: