01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գնա Նիկոլ, որպեսզի Հայաստանը ապրի։ Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքները շարունակվում են

Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին ժամը 14։00-ին։

Այս մասին նախորդ հանրահավաքին հայտնել էր ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։

«Նիկոլը պետք է գնա»,- շեշտել էր Գեղամ Մանուկյանը։ «Գնա Նիկոլ, գնա, որպեսզի Հայաստանը ապրի»,-հայտարարել են հանրահավաքի մասնակիցները։ Հիշեցնենք, որ անցած երկու օրերին երիտասարդների անհնազանդության ակցիաներ են կազմակերպել՝  ընդդեմ թուրքի առջեւ ծնկած վարչապետի՝ փակելով մայրաքաղաքի բանուկ փողոցները։ Մի քանի տասնյակ երիտասարդներ բերման են ենթարկվել։ Նրանցից շատերը այս պահին ձերբակալված են։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ