10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա հասկացա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիմա հասկացա:   Եթե մենք մեր Հայրենիքի տարածքի մասին նույնքան մտածեինք, որքան սեփական ավտոտնակի, հողամասի կամ առաջ տված պատշգամբի, հիմա 300 000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան կունենայինք»:

Քանի դեռ Նիկոլը և այս ուսապարկերը շարունակում են ձգտել իշխանության, Հայաստանում և տարածաշրջանում նման իրավիճակների ականատես կլինենք ոչ միայն Սյունիքում․ Արտակ Զաքարյան

«Երբ մենք Արցախյան պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հաջորդ խնդիրը Սյունիքում է լինելու, մենք ոչ թե աստղագուշակ էինք և  աստղերին նայելով էինք խոսում,  այլ մեր քաղաքական փորձն ու գիտելիքներն էին մեզ հուշում և այն աշխարհաքաղաքական շահերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը դրել էին Արցախյան պատերազմի հիմքում, ինչի համար շատ լավ դերակատարություն ունեցավ Նիկոլը՝ որպես ՀՀ […]

Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում […]

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը: Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից: Նախագահի դիրքորոշումն […]

«Ես ոչ մի հարց չունեմ Նիկոլին: Նա թակարդն ընկած, ատամները քաշած մուկ է». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված օրհասական ու մղձավանջային այս վիճակում ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ Հայաստանից դուրս որևէ մեկին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Նրանցից ամեն մեկը պարտավոր է անել, արել և անում է այն, ինչ իր շահերից է բխում: Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում, բա ու՞ր […]

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է […]

Մինչև ընտրությունները այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Մանուկյանի հայտարարությունը ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ: Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության […]

Զոմբի թրենդ՝ Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա Զոմբի թրենդ Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան) Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել: Ովքեր չգիտեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի