14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021թ. շրջափակման մեջ վերցնելով ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ