22 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Փաշինյանի ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

D86E4D8E-EA9D-4F62-A44B-5F48DE3D4952

Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար: Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած  հայտարարությունում:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով:

Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար:

Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին և անձանց փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը:

Ըստ այդմ՝

պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, և նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային և դիվանագիտական ձախողումների համար, կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս:

Հ. Յ. Դաշնակցության

Հայաստանի Գերագույն մարմին

27.05.2021 թ.»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ