21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 139-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4346 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 18-ի […]

«Այսքանից հետո հնարավո՞ր է մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Որքան ճիգեր ես գործադրում մի պահ քեզ պատկերացնել հայկական այսօրվա իշխանությունների դերում և փորձել մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում և գործում մեր տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, չի ստացվում… Չի ստացվում, քանզի նրանց կատարած և կատարվող քայլերի արդյունքում ստեղծված քաոսային դրությունն՝ իր անտրամաբանական ու անորոշ զարգացումներով այնքան […]

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը

Մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի […]

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ Արմեն Գրիգորյան

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ այսպիսի հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մայիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է  Արմեն Գրիգորյանը։ «Իրականում […]

ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող» եզրույթները․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյան Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները․․․ Երեկ առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան: Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության […]

Ինչ է խոստացել Փաշինյանը Ադրբեջանին․ «Հրապարակ»

 «Ադրբեջանցիների լկտիությունը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, բանավոր խոստացել է Ադրբեջանին տալ Տավուշի մարզում 9-12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ 2 միջանցք Սյունիքում, որով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ։ Երեկ առավոտյան Սեւ լճի մոտ հաստատված հրոսակախումբը նախօրեի բանակցությունների հիման վրա իրերը հավաքել էր, որ հեռանա, սակայն մի քանի ժամից նորից քանդել են […]

Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում. «Փաստ»

«Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական […]

Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» ԲԿ-ի այցելուների թվի սրընթաց աճել է. «Ժողովուրդ»

«Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսևորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում և մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն: Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ […]

Ալիևը գաղտնազերծում է գործակալներին. «168 ժամ»

««Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։ Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի