14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»։
 
Այսինքն, նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին։ Եթե այս առաջարկը լուրջ ընդունվի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ- անդամ մյուս երկրների կողմից, ապա դա մեր սահմանների երկայնքով նոր միջազգային հակասությունների դուռ կարող է բացել։
Երկրորդ, իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մի պայմանով, որ ԵԱՀԿ կազմում Թուրքիայի «խաղաղար-դիտորդները» ևս պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտու ձևավորման և սահմանազատման նիկոլակերտ ակցիային։
 
Եվ վերջապես երրորդ. իսկ կա՞ մի նախադեպ, երբ միջազգային խաղաղարար կամ դիտորդական ստորաբաժանումները մտել են որևէ տարածաշրջան ու հետո հեշտությամբ լքել այն»։
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ