21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե բանակը դա չանի, պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց. ՀՓՇ

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական […]

Արցախը տվեցիք, մարսեցիք, հիմա մի Սյունիքը ինչ է, տվեք, պրծեք. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նայեք այս քարտեզին․․նայեք․․․   Այսօր ոմանք ճամարտակում էին ԱԺ-ում, ուրիշները նախընտրական թոհուբոհի մեջ են, երրորդները՝ ռաբիսը քոքած սուրում են մայրաքաղաքի բանուկ փողոցներում․․․չորրորդները ասում են խուճապ մի տարածեք, որոշ արարածներ արդեն Սյունիքը կտրել են եւ իլհամի լեզվով Զանգեզուր են ասում, Սյունիքի համայնքապետերի իրատեսական բողոքը, […]

Հայաստանում պետք է ոչ թե 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ․ Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը․ հուշագրի ստորագրումից առաջ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով. «Այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին՝ […]

Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն է․ Սուրեն Սարգսյանը՝ ԱԳՆ արձագանքի մասին

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝ գրելով․ ««Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի […]

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԳՆ

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որն ուղղված է միջազգային գործընկերների հայտարարություններին` կապված մեր սահմաններին ստեղծված իրավիճակի հետ: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով […]

Կամ Հայաստան, կամ կապիտուլյանտ։ Երրորդ ճանապարհ չկա. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիշո՞ւմ եք երբ ժամանակին հողատուն ասում էր. «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։   Իսկ այսօր հասել ենք մի հանգրվանի , ուր կամ ինքն է լինելու կամ Հայաստանը։ Կամ Հայաստան, կամ կապիտուլյանտ։   Երրորդ ճանապարհ չկա»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի